4750 երեխայի համար կազմակերպվում են ամանորյա ներկայացումներ: Միջոցառումների համար հատկացվել է շուրջ 15 մլն դրամ
22 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 4750 երեխայի համար կազմակերպում են ամանորյա միջոցառումներ: ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հրավերով և միջոցներով երեխաները կայցելեն ՀՀ տարբեր քաղաքներում գործող թատրոնների այս օրերի ներկայացումներին: Մասնակից երեխաների համար նախատեսվում են նաև նվեր-փաթեթներ:
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը միջոցառումների համար հատկացրել է 14 մլն 890 հզր դրամ (շուրջ 28 հզր ԱՄՆ դոլար):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, միջոցառումներին մասնակից երեխաների քանակը և ցուցակը հստակեցված ու կազմված է ըստ մարզպետարանների տված տվյալների:
- Երևան – դեկտեմբերի 24, 28, 29 – 8 ներկայացում 2300 երեխայի համար
- Գեղարքունիք – դեկտեմբերի 22, 23, 24 – 6 ներկայացում 900 երեխայի համար
- Սյունիք – դեկտեմբերի 26 – 3 ներկայացում 600 երեխայի համար
- Շիրակ – դեկտեմբերի 23, 26 – 3 ներկայացում 510 երեխայի համար
- Լոռի – դեկտեմբերի 29 – 3 ներկայացում 440 երեխայի համար
Նշենք նաև, որ Շիրակի մարզի ներկայացումները իրականացվել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ:
22 Դեկտեմբերի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ լուրեր
30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: