18 երիտասարդ կանայք ստացել են մատնահարդարի որակավորում. կյանքի նոր էջ՝ նոր մասնագիտությամբ

14 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի 18 շահառուներ արհեստագործական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն էին ստացել:

Երեք ամիս շարունակ՝ ս.թ. օգոստոսից նոյեմբեր ամիսներին, ՀՀ տարբեր բնակավայրերից տարբեր տարիքի կանայք մասնակցեցին մատնահարդարման դասընթացների՝ միջազգային որակավորում ունեցող կենտրոնում: Դասընթացի ավարտին՝ քննություն հանձնելուց հետո, նրանք ստացան համապատասխան որակավորման վկայականներ:

Դասընթացի մասնակիցներին Հիմնադրամը հատկացրեց մասնագիտական աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներ, նյութեր, որի շնորհիվ նրանք կարողանում են արդեն գումար աշխատել։

Ծրագրի շահառուները գոհունակությամբ նշում են, որ դասընթացի առաջին ամսից մատնահարդարման պատվերների շնորհիվ ունեցել են եկամուտ:

«Հիմնադրամի աջակցությամբ մեր կանայք ստացան սեփական բարեկեցությունն ապահովելու կարողություն, ֆինանսական կայունություն, որի շնորհիվ կդառնան ավելի ինքնաբավ և ինքնուրույն: Սա նրանց համար կյանքի նոր էջ՝ նոր մասնագիտությամբ սկսելու հնարավորություն է», - նշում է Հիմնադրամի սոցիալական դեպքերի համակարգող Զարա Ասլանյանը:

Հիշեցնենք, որ Հիմնադրամն իրականացնում էր «Աղքատության փուլային հաղթահարման» սոցիալական ծրագիրը, որն ուղղված էր վերապատրաստումների միջոցով շահառուների հմտությունների զարգացմանը, սակայն այժմ դադարեցված է։

Այսօր Հիմնադրամը, պայմանավորված պատերազմի հետևանքներով, իրականացնում է բացառապես մարդասիրական ծրագրեր:


14 Դեկտեմբերի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: