Տասը մշակույթի տների 20 ներկայացուցիչների հավաք-հանդիպումը Երևանում
Երկօրյա հանդիպումների օրակարգը շատ հագեցած էր՝ վարպետության դասեր, քննարկումներ, ճանաչողական այցեր արդի ստեղծարար կենտրոններ, Ազգային պատկերասրահ:
Շուրջ հինգ ամիս տևած առցանց հանդիպումներից հետո սա մշակույթի տների աշխատակիցների առաջին սպասված հանդիպումն ու կենդանի շփումն էր:
Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել մշակութային տարածքների արդյունավետ օգտագործման ու կառավարման օրինակների հետ, փոխանցել երիտասարդների ու կամավորների հետ արդյունավետ աշխատելու հմտություններ, ներկայացնել հաջողակ բիզնես-նախագծեր և մշակույթի տների զարգացման հեռանկարներ, գործունեության ոլորտների բազմազանացման հնարավորություններ:
«Շատ արդյունավետ երկօրյա հանդիպումներ ունեցանք մշակույթի կենտրոնների աշխատակիցների հետ, կարելի է ասել ունեցանք լիարժեք ներգրավվածություն: Սա համավարակի սահմանափակուներից հետո առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն էր: Հանդիպումները հնարավոր եղավ բարձր արդյունավետությամբ ու օպերատիվությամբ կազմակերպել գործընկերության շնորհիվ: Շնորհակալ ենք բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք դասընթացի շրջանակներում համագործակցեցին Հիմնադրամի հետ և կիսվեցին իրենց փորձով», - նշում է Հիմնադրամիմշակութային ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանը: