Աջակցություն տարեցներին. կյանքի կոչվեց «Վանաձորի տարեցների տան» բնակիչների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը
18 Մայիսի, 2020
Ավարտվեց «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2019 թ. նոյեմբերից «Վանաձորի տարեցների տանը» մեկնարկած ատամնաբուժական ծրագիրը, որի նպատակն էր լուծել տարեցների ստոմատոլոգիական խնդիրները և կանխարգելել դրանց արդյունքում նրանց ընդհանուր առողջությանը հասցվող զգալի վնասները։
Շուրջ կես տարի «Եվրոդենտ» հետբուհական կրթական կենտրոնը, «Տարեցների տանը» ստեղծելով ժամանակավոր ատամնաբուժական սենյակ, հետևողական ծառայություն մատուցեց Տան 31 բնակիչներին՝ իրականացնելով ատամի հեռացում, բուժում, ատամնաշապիկի տեղադրում, մասնակի և լրիվ պրոթեզավորում։
Շնորհակալ ենք «Եվրոդենտ» ՍՊԸ-ի մասնագետներին և տնօրեն Լևոն Գրիգորյանին, «Վանաձորի տարեցների տան» ողջ անձնակազմին և ղեկավար Մանուշակ Օհանյանին՝ ծրագիրը բարեհաջող ավարտին հասցնելու համար։
Մեր բոլոր տարեցներին մաղթում ենք ամուր առողջություն և լիաթոք ժպիտ:
18 Մայիսի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ լուրեր
30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: