«Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը COVID-19-ին. աջակցություն Վայոց ձորի ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների երեխաներին

15 Մայիսի, 2020
Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է, որի ամրության և համերաշխության կարևորությունն առավել ընդգծվեց Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների իրավիճակում: Ճգնաժամը եկավ վկայելու, որ միայն սոցիալական պատասխանատվությամբ կարելի է արդյունավետ հաղթահարել մարտահրավերները:

Այս խորհրդանշական օրը «Իմ քայլը» հիմնադրամը COVID-19-ին արձագանքի շրջանակներում մեկնարկում է ևս մեկ սոցիալական ծրագիր՝ այս անգամ ուղղված Վայոց ձորի մարզում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների երեխաներին պարենի ու պաշտպանական միջոցների տրամադրմանը։ Մարզի 695 ընտանիքի 2036 անչափահաս երեխաների կտրամադրվեն պարենի մեկամսյա փաթեթներ՝ կազմված ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 0-10 և 11-18 տարեկան երեխաներին անհրաժեշտ սննդարար նյութերի և էներգետիկ արժեքների ուղենիշների հիմքով։

Շնորհակալություն ենք հայտնում Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ հատուկ պատրաստվածություն ունեցող կամավորական խմբերին և Վայոց ձորի Սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցներին՝ փաթեթներն ընտանիքներին հասցնելու համար:

Հավատարիմ մնալով տեղի տնտեսվարողներին աջակցելու սկզբունքին՝ «Իմ քայլը» հիմնադրամը բոլոր փաթեթները ձեռք է բերել մարզային խանութներից:

Շնորհակալություն ենք հայտնում «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին համատեղ ջանքերի համար:


15 Մայիսի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: