«Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը COVID-19-ին. աջակցություն խոցելի խմբերին

06 Ապրիլի, 2020
«Իմ քայլը» հիմնադրամը, առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքով և ելնելով Հայաստանում COVID-19-ով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում հիվանդության տեսակետից ռիսկային համարվող խմբերին շտապ աջակցելու անհրաժեշտությունից՝ որոշել է համատեղել իր ջանքերն ու ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Երկու կազմակերպությունների՝ Պարետատան հետ համադրված ջանքերն ուղղված են Արտակարգ դրության պայմաններում խոցելի համարվող խմբերին աջակցություն ցուցաբերելուն։

Այս շաբաթվա ընթացքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սահմանած պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ կտրամադրվեն Արագածոտնի մարզի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց, որոնցից 351-ին՝ Հայկական Կարմիր խաչի կամավորական խմբերի, իսկ 70-ին Սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների միջոցով: Շահառուների ցանկը տրամադրել է Արագածոտնի մարզպետարանը:

Համայնքներում տնտեսական ակտիվությունը խրախուսելու նպատակով բոլոր փաթեթները ձեռք են բերվել տեղի տնտեսվարողներից։

«Իմ քայլը» հիմնադրամի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2019 թվականին, որի շրջանակներում համատեղ ծրագրեր են մշակվում՝ ուղղված Հայաստանում խոցելիության նվազեցմանը: Վերջինիս հետ համագործակցությունը պայմանավորված է ինչպես ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, այնպես էլ Կարմիր խաչի մասնագիտական բազմամյա փորձով, հատուկ վերապատրաստում անցած կամավորների մեծ ցանցով և մարզային ներկայացվածությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին համատեղ ջանքերի համար:


06 Ապրիլի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: