Հայտնի են «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից տասը մշակույթի տները:
- «Արարատ քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ (Արարատի մարզ),
- «Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ (Շիրակի մարզ),
- «Բերդի մշակույթի տուն» համայնքային հիմնարկ (Տավուշի մարզ),
- Գանձաքարի մշակույթի տուն ՀՈԱԿ (Տավուշի մարզ),
- Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տուն (Գեղարքունիքի մարզ),
- Արենի համայնքի Խաչիկ գյուղի մշակույթի տուն (Վայոց Ձորի մարզ),
- Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն (Կոտայքի մարզ),
- «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ (Լոռու մարզ),
- «Օշականի մշակույթի պալատ» ՀՈԱԿ (Արագածոտնի մարզ),
- Մրգաշատի մշակույթի տուն (Արմավիրի մարզ)։
Հիմնադրամն ընդհանուր առմամբ ստացել է 113 հայտ, որոնք մանրամասն ուսումնասիրվել են Ընտրական հանձնաժողովի կողմից: Մշակույթի տներն ընտրվել են ըստ նախապես սահմանված և հայտարարված չափորոշիչների, այն է՝ կազմակերպության գործունեության ակտիվություն, կարողություններ և մարդկային ռեսուրսներ, համայնքի և (կամ) գործընկերների՝ ֆինանսական և ոչ ֆինանսական ներդրում կատարելու պատրաստակամություն, ներկայացված զարգացման և երիտասարդների ներգրավման ծրագրեր։
Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից՝ մարդկային կարողությունների զարգացում և (կամ) վերանորոգում ու նյութատեխնիկական բազայի համալրում՝ ըստ անհրաժեշտության:
«Իմ քայլը» հիմնադրամը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր մշակույթի տներին ծրագրի հանդեպ հետաքրքրության համար:
Ծրագրի ընթացքին կարող եք տեղեկանալ «Իմ քայլը» հիմնադրամի կայքից և սոցիալական էջերից: