«Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով Մեղրիի մանկապարտեզում կտեղադրվի արևային էներգիայով ջեռուցող համակարգ
Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի Մեղրիի միակ մանկապարտեզում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա՝ թեթևացնելով համայնքային բյուջեի բեռը։
Նոյեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Մեղրիի մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը ստորագրեցին «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» պայմանագիր:
Պայմանագրերի տորագրմանը ներկա էին նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Աննա Եղոյանը:
Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու ծրագիրը հրաշալի օրինակ է, երբ մեկ ընդհանուր գործում մեկտեղվում են պետական, համայնքային, միջազգային և շահույթ չհետապնդող կառույցների ջանքերը։