Բարի գործը վարակիչ է

22 Հոկտեմբերի, 2019
«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնը վերջերս նոր մասնաշենք ունեցավ նաև «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։

Հիմնադրամն աջակցել էր կենտրոնի նոր մասնաշենքի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին՝ հատկացնելով 14 մլն 400 հազար դրամ։ Մասնաշենքի բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, որին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, բազմաթիվ այլ հյուրեր, կենտրոնի աշխատակիցներ, սաներ։

Նորաբաց մասնաշենքում կկազմակերպվեն արտթերապիայի շրջանակներում գործող ստեղծագործական մի շարք խմբակներ, որոնց շնորհիվ դեռահասները ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ թղթի արտադրության, բացիկների պատրաստման, գեղանկարչության, կավագործության ոլորտում, ինպես նաև հնարավորություն կունենան ընդգրկվելու պարի, երգեցողության, խոհարարության, դաշնամուրի դասարաններում։ Նորաբաց մասնաշենքում կգործի նաև համակարգչային գիտելիքների և այգեգործության խմբակ։

Ուրախ ենք արձանագրել, որ վերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի վերակառուցումն իր վարակիչ ազդեցությունն է ունեցել կենտրոնի բարեկարգման և աուտիզմ ունեցող երեխաների կարողությունների զարգացման գործում։ Օրերս բարերար Կարեն Վարդանյանը կենտրոնին է նվիրել բարձրակարգ ժամանակակից մարզասարքեր, որոնց շնորհիվ կենտրոն հաճախող երեխաներն ու դեռահասները մասնագետների օգնությամբ կպահպանեն իրենց ֆիզիկական առողջությունը։

«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնում այսօր, հոկտեմբերի 22-ին, կենտրոնի բարեկարգմանն աջակցելու և աուտիզմով երեխաների և երիտասարդների կյանքում մեծ ներդրում ունենալու համար շնորհակալագրեր հանձնվեցին բարերար Կարեն Վարդանյանին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօերն Հովհաննես Ղազարյանին և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին, որը կամրջել էր համագործակիցներին։

Հավատացած ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր է նկատելի արդյունքներ ունենալ ներառական հասարակության կայացման գործում՝ նպաստելով հատուկ կարիքներով երեխաների կարողությունների առավելագույն զարգացմանը։


22 Հոկտեմբերի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: