«Աղքատության փուլային հաղթահարման» ծրագիրը Արցախի Հանրապետությունում

17 Սեպտեմբերի, 2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել սոցիալական ծրագրերի ներդրումն ու համակարգումը նաև Արցախի հանրապետությունում։ Այդ համատեքստում հիմնադրամը մշտապես փորձում է գտնել համախոհ անհատների և կազմակերպությունների, որոնց ներգրավվածությունն առավել արդյունավետ կդարձնի Արցախում աղքատության նվազեցումն ու ընտանիքների բարեկեցության հաստատումը ։

Այս նպատակով սեպտեմբերի 16-17-ին «Իմ քայլը» հիմնադրամն իր գործընկեր «Վորլդ Վիժն Հայաստանի» հետ այցելել էր Արցախի հանրապետություն։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել «Աղքատության փուլային հաղթահարման» մոտեցմամբ իրականացվող համատեղ սոցիալական ծրագիրն Արցախում ևս մեկնարկելու հնարավորությունները։

«Աղքատության փուլային հաղթահարման» մոտեցումը Հայաստանում առաջին անգամ կիրառել է «Վորլդ Վիժն Հայաստանը» 2017 թ.-ին։ 2019 թ. հունվարին «Իմ քայլը» հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստանը» միմյանց հետ կնքել են համաձայնության հուշագիր, որի շրջանակներում համատեղ աշխատանքներ են իրականացվել 18 աղքատ ընտանիքների հետ։ Արդյունքը ավելի քան ոգևորիչ է ստացվել. այսօր արդեն բարելավված է այդ ընտանիքների մեծ մասի սոցիալ-տնտեսական վիճակը և ընտանիքներն ապրում են առավել ինքնաբավ և սեփական ուժերի հանդեպ վերագտած վստահությամբ։

Արցախյան այցի ընթացքում՝ ծրագիրը բազմակողմանիորեն քննարկելու և այն ներկայացնելու, ինչպես նաև կայուն գործընկերություն և համագործակցություն հաստատելու նպատակով «Իմ քայլը» հիմնադրամն ու «Վորլդ Վիժն Հայաստանը» հանդիպումներ են ունեցել նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Արցախի Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ։ Կողմերը քննարկել են ծրագրի ռազմավարությունը, հնարավոր արդյունքներն ու անհրաժեշտ ռեսուրսները ։Հանդիպումներին ներկա են եղել նաև «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» մարզային զարգացման ծրագրերի ղեկավար Մարինա Հովհաննիսյանը և երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը։

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Հովհաննես Ղազարյանն ու Ժիրայր Էդիլյանը տեղեկացրել են, որ համագործակցության առաջին փուլում նախատեսում են «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի իրագործումը սկսել Արցախի շուրջ 20 ընտանիքների հետ, որի շրջանակներում շահառու ընտանիքներին կտարամդրվի աջակցություն՝  կարողությունների զարգացման, եկամուտների կայուն ավելացման ու արդյունավետ կառավարման նպատակով:

Աշխատանքային հանդիպման ավարտին ԱՀ Մարդու իրավուքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Արցախում «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի մեկնարկին, իր ֆեյսբուքի էջում գրել է՝

«Այսօր ուրախությամբ ընդունեցի «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակություններին՝ Հովհաննես Ղազարյանի և Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ: «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ «Վորլդ Վիժնը» վերջապես մտնում է Արցախ՝ այստեղ գործունեություն ծավալելու՝ հատկապես երեխաների պաշտպանության ոլորտում կուտակած իր հսկայական փորձառությամբ ու կարողություններով: Ես համոզված եմ, որ այս նոր մեթոդաբանությունն ի վիճակի է որակական նոր մակարդակի բարձրացնել պետական սոցիալական քաղաքականության արդյունավետությունը: Գլխավոր սկզբունքն այն է, որ աղքատ ընտանիքներին պետք է ոչ թե նպաստներ տալ, այլ աջակցել ընտանիքավարության կարողություններ զարգացնել ու սեփական եկամուտները ավելացնել: Հույս ունեմ շուտով նոր ծրագրեր իրագործել այս երկու հիմնադրամների հետ համատեղ, որոնք ևս կօգնեն դրական արդյունքներ արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ուղղություններում։»

«Իմ քայլը» հիմնադրամն ու «Վորլդ Վիժն Հայաստանը» համոզված են, որ թեև աղքատությունը մեր երկրի լրջագույն մարտահրավերներից է, բայցև հաղթահարելի է, եթե մեկտեղվեն նույն նպատակը հետապնդող կազմակերպությունների ջանքերը, ինչին հնարավոր է հասնել միայն գործընկերության, պետական և ոչ պետական բոլոր շահագրգիռ կողմերի՝ այդ թվում նաև հենց սոցիալապես անապահով ընտանիքների ակտիվ մասնակցությամբ։

17 Սեպտեմբերի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: