Կինոյի տաճար. «Այրարատ» կինոթատրոնում ներկայացվեցին Փարաջանովի գլուխգործոցից դուրս մնացած կադրերը

12 Հուլիսի, 2019
Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Իմ քայլը» հիմնադրամի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 8-12-ը Երևանի «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնում ներկայացրեց «Կինոյի տաճար» ինստալացիոն ցուցադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին։

Ինստալացիան ներառում էր արվեստագետի գլուխգործոց «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի ցուցադրությունն էկրանների վրա՝ Փարաջանովի արվեստին հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն ընձեռելով ոչ միայն հայաստանցիներին, այլև այս օրերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առիթով Հայաստանում գտնվող արտերկրացիներին։

Հայկական կինոժառանգության վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ևանգլիացի պրոդյուսեր Դենիել Բըրդի համագործակցությամբ։ Ծրագիրը նախաձեռնել է նաև «Նռան գույնից» դուրս մնացած կադրերի վերականգնումը թվայնացման միջոցով. արժեքավոր կինոժապավենները տեղափոխվել են Լեհաստան, որտեղ էլ FIXAFILM ընկերությունը վերականգնել է դրանք։ «Փարաջանովի գլուխգործոցից դուրս մնացած կադրերը նույնքան արժեքավոր են, որքան Մատենադարանում այսօր պահվող ձեր մագաղաթյա մատյանները»,- երևանյան ցուցադրությանը նվիրված մամուլի ասուլիսում ասել է պրոդյուսեր ինստալացիայի հեղինակ Դենիել Բըրդը։

«Կինոյի տաճար» ինստալացիոն ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այս տարվա հունվարին Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ սուրբ Արմենիուս եկեղեցում, որտեղ 24 էկրանների վրա Տիգրան Մանսուրյանի երաժշտության ուղեկցությամբ զուգահեռաբար ցուցադրվել են Փարաջանովի «Սայաթ Նովա» («Նռան գույնը») ֆիլմից դուրս մնացած կադրերը։ Այսօր արդեն ցուցադրության հրավերներ կան տարբեր երկրներից, ինչը վկայում է «Կինոյի տաճար» ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրության մասին։Երևանյան ցուցադրությունն ամբողջացնում էր նաև «Այրարատ» կինոթատրոնի կինոսրահում ցուցադրվող՝ Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում էր Փարաջանովի կյանքի եզակի դրվագներ։

Ինստալացիոն ցուցադրությունը կազմակերպվել էր «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ինստալացիայի հեղինակները նախատեսում են ապագայում «Կինոյի տաճարը» ներկայացնել միջազգային հեղինակավոր փառատոնների շրջանակներում։

Ի դեպ, «Կինոյի տաճար» արտահայտությամբ ֆրանսիացի մեծանուն ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը ժամանակին բնորոշել է Փարաջանովի արվեստն ու կինոն։


12 Հուլիսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: