Թափուր աշխատատեղ

26 Հունիսի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է մրցույթ Բնապահպանական ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի համար։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ Օգոստոսի 1, 2019 թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝ Ամբողջ դրույք

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 12.07.2019 թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանական ծրագրերի համակարգողը պատասխանատու է բնապահպանության ոլորտում Հիմնադրամի ռազմավարության մշակման, ծրագրերի գնահատման չափանիշների սահմանման, ընտրված ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Մշակել և Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հիմնադրամի քաղաքականության ռազմավարությունը, ծրագրերի ընտրության չափանիշները:

· Համակարգել Հիմնադրամի կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի իրականացումը:

· Համակարգել և վերահսկել բնապահպանական ուղղվածության նամակների, դիմումների, նախագծերի ստացման, խմբավորման, հետադարձ կապի պահպանման աշխատանքները:

· Ուսումնասիրել ոլորտին վերաբերող նախագծերն ու առաջարկները և հիմնավորված առաջարկություններ ներկայացնել գործադիր տնօրենին, հոգաբարձուների խորհրդի նախագահին, հոգաբարձուների խորհրդին:

· Անհրաժեշտության դեպքում մասնակցել Հիմնադրամի վարչական և կազմակերպչական աշխատանքներին:

· Ձևավորել և պահպանել հարաբերություններ պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջամտություններ իրականացնող դերակատարների հետ:

· Մշակել և հնարավոր դոնորներին ներկայացնել բնապահպանական նախագծերի առաջարկներ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

· Բարձրագույն կրթություն

· Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման ոլորտում

· Կազմակերպչական հմտություններ

· Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

· Ժամանակի պլանավորման, բազմակի առաջադրանքների համակարգման հմտություններ

· Միջանձնային հարաբերությունների հաստատման, թիմի կառավարման հմտություններ

· Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ

· Բնապահպանական խնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև Հայաստանի բնապահպանության ոլորտի իրավիճակի մասին իրազեկվածություն

· Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի ու անգլերենի աշխատանքային իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը (առավելագույնը 150 բառ) ուղարկել [email protected] էլ.փոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Բնապահպանական ծրագրերի համակարգող»:

26 Հունիսի, 2019