Հայտարարություններ

Ֆոնդահայթայթման և դրամաշնորհների պատասխանատուի թափուր հաստիք

15 Հունիսի, 2021
«Իմ քայլը» հիմնադրամը փնտրում է Ֆոնդահայթայթման և դրամաշնորհների պատասխանատուի։

ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ֆոնդահայթայթման և դրամաշնորհների պատասխանատու

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝ Ամբողջ դրույք

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ հուլիսի 12, 2021 թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս հաստիքի նպատակն է առաջնորդել Հիմնադրամի ֆոնդահայթայթման և դրամաշնորհների ներգրավմանն ուղղված գործողությունները ֆոնդահայթայթման ռազմավարության մշակման և իրականացման, նվիրատուների հետ կապերի հաստատման և ամրապնդման, դրամաշնորհային հնարավորությունների ուսումնասիրման և իրացման միջոցով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մշակել Հիմնադրամի ֆոնդահայթայթման ռազմավարությունը
  • Ուսումնասիրել հիմնադրամի ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, բացահայտել ֆինանսավորման նոր ուղղություններ
  • Մշակել և իրականացնել նվիրատուների և հովանավորների ավելի ակտիվ ներգրավման ծրագրեր
  • Ներդնել ֆոնդահայթայթման նոր հարթակներ, կիրառել ֆոնդահայթայթման գործիքներ՝ ֆոնդահայթայթման նպատակային ցուցանիշների ապահովման համար
  • Ներկայացնել հիմնադրամն ու դրա ծրագրերը պաշտոնական, հանրային և ոչ պաշտոնական միջոցառումներին
  • Ուսումնասիրել տարբեր հիմնադրամների և/կամ միջազգային դոնոր կազմակերպությունների ընձեռած դրամաշնորհային հնարավորությունները
  • Նախնական ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ դոնոր կազմակերպության սահմանած պահանջներին համապատասխան
  • Կատարել ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգ՝ դոնոր կազմակերպություններին ներկայացվող ֆինանսական և այլ հաշվետվություններ պատրաստելու համար

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆոնդահայթայթման կամ մարքեթինգի ոլորտում
  • Ռազմավարությունների և բիզնես ծրագրերի մշակման փորձ
  • Ֆոնդահայթայթման միջավայրի և գործիքների լավ իմացություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցության զարգացած հմտություններ
  • Առաջնորդության և թիմային աշխատանքի հմտություններ
  • Նախաձեռնողականություն, աշխատանքն ավարտին հասցնելու հետևողականություն
  • Հետազոտական և վերլուծական հմտություններ

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Ֆոնդահայթայթման և դրամաշնորհների պատասխանատու»:

Առաջնային ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։